Կորոնավիրուսով վարակված ծննդկան է մահացել

ՌԴ Սարատովի մարզում կորոնավիրուսով վարակված ծննդկանը մահացել է ծննդաբերությունից մի քանի օր անց: Նրա երեխայի հետ ամեն ինչ կարգին է:

33-ամյա հղին կորոնավիրուսով վարակվելուց հետո նախ ստացել է ամբուլատոր բուժում, հետո տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն, որտեղ ամեն օր բժշկական խորհրդատվութուն է հրավիրվել նրա բուժման մարտավարութունը քննարկելու նպատակով:

Երբ բուժառուի մոտ առաջացել է բազմօրգան անբավարարություն, որոշում է կայացվել նրան ծննդալուծելու: Երեխան ծնվել է առողջ, սակայն օրգանների անբավարարությունը խորացել է, ծննդկանը նախ միացվել է արհեստական շնչառության սարքին, ապա թոքերին ու սրտին ամբողջովին փոխարինող սարքին (ЭКМО): Սակայն երիտասարդ մոր կյանքը փրկել չի հաջողվել:

Հավելենք, որ ծննդալուծումը տեղի է ունեցել հղիության 7-րդ ամսում, իսկ կորոնավիրուսային հիվանդության բարդացումը կապված է եղել նաև հղիության հետ: Երեխան ևս ծնվել է Covid-19 դրական ախտորոշմամբ, սակայն նրա մոտ բարդացումներ չեն գրանցվել: