Սարսափելի դեպք. Լրագրողի են գլխատել (լուսանկար)

Վերակուրս նահանգում երկաթգծի մոտ հայտնաբերվել է մեքսիկական Diario el Mundo քրեական քրոնիկոնի լրագրող Հուլիո Վալդիվիա Ռոդրիգեսի մարմինը։

Այս մասին այսօր, սեպտեմբերի 10-ին թվիթերյան իր էջում տեղեկացրել է հրատարակությունը։

«Հրատարակչական ընտանիքը սգում է մեր գործընկեր եւ լրագրող Հուլիո Վալդիվիա Ռոդրիգեսի կորուստը, ով այսօր Տեզոնապում վախկոտաբար սպանվել է»,- նշված է հաղորդագրությունում։

Լրագրողի գլխատված մարմինը գտել են իր մոտոցիկլի կողքին։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը (RSF), Ռոդրիգեսը այս տարի Մեքսիկայում սպանված 4-րդ լրագրողն է։