«Անիրական գեղեցկուհի». Անահիտ Կիրակոսյանի հոլովակը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում տեղադրված հոլովակում երիտասարդ մայրիկը սպիտակ շապիկ է կրում ու սեւ պիջակ։ Դերասանուհին արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, իսկ շպարն առավել ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են հոլովակն ու հաճոյախոսություններ արել Անահիտին. «Անիրական գեղեցկուհի»։
Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր ճերմակ բլուզ, երկնագույն բաճկոն։ Նա մեղմ շպարով էր, վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից Անահիտ Կիրակոսյանը, դիմելով հետեւորդներին, գրել էր․ «Ամառն ավարտվեց …Իսկ ո՞րն է տարվա ձեր եղանակը»։