Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի ԱԳՆ

0

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել, հայտնում է ԻՌՆԱ-ն:

Ի պատասխան լրագրողների հարցին՝ արդյոք փոխվե՞լ է ղարաբաղյան շրջանի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը, Մուսավին հայտարարել է. «Հայաստանի եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ Ղարաբաղի վիճելի շրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել»:

Շեշտելով երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու ու վեճերի խաղաղ լուծման մեթոդների օգտագործման անհրաժեշտությունը՝ նա հավելել է. «Մենք կարծում ենք, որ այս երկու հարեւան երկրները պետք է իրենց վեճերը լուծեն խաղաղ ճանապարհով, եւ Իրանը միշտ պատրաստ է այդ հակամարտության կարգավորմանն օգնել»:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here