Մարգարիտա Սիմոնյանը պատվաստվել է COVID-19- ի դեմ

Լրագրող, RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ «Մենք մեդիա մասնագետների կամավորների մի ամբողջ խումբ ենք, ովքեր սկսեցին փորձարկել պատվաստանյութը իրենց վրա: Երկրորդ օրն է, և ինքնազգացողությունը նորմալ է», — գրել է նա Տելեգրամի իր ալիքում:
Հիշեցնենք, որ օգոստոսին Ռուսաստանն աշխարհում առաջինն էր, ով գրանցեց COVID-19- ի կանխարգելման համար նախատեսված դեղամիջոցը։ Այն ստացավ «Sputnik V» անվանումը: