«Տիկնիկ». Ժաննա Բուտուլյանի վառ կերպարը

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում, սպիտակ շապիկ ու դեղին պիջակ։ Ժաննան պարզ սանրվածք է ընտրել, իսկ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղերով։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին մոխրագույն շրջազգեստ էր կրում, սպիտակ բլուզ։ Ժաննան պարզ սանրվածք էր ընտրել ու բնական շպար։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Տարբերվող»։