«Մյուս դերերն արդեն զբաղված են…». Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարը

Աստղիկ Սաֆարյանը կարողանում է միշտ ոճային լինել։ Երգչուհին հերթական հրապարակմամբ հիացրել է հետեւորդներին։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կապույտ գույնի վերարկու է կրում։ Աստղիկը երկարաճիտներ է ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։ «Եղիր այնպիսին, ինչպիսին կաս։ Մյուս դերերն արդեն զբաղված են»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է նա։Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ զգեստ էր կրում։ Հագուստն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Աստղիկն այն համադրել էր կարմիր կոշիկների հետ։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարի։