Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ, ASALA) ազատամարտիկներից Աբրահամ Թովմասյանը Լիբանանում մահացել է ավտովթարից: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՀԳԲ Ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարությունից, որում ասվում է. «Էրբիլում ընկեր Հակոբ Տաղլյանի մահից ընդամենը երկու շաբաթ հետո այս նոր կորուստը ծանր հարված է մեր շարքերին և նորոգում է մեր վիշտը: Ընկեր Աբրահամը կազմակերպությանն անդամակցել է 1980-ականների սկզբին: Մեր կազմակերպության ռազմակայաններից մեկի համապատասխան մարզումներից հետո նա շատ աշխույժ գործունեություն է ծավալել 1980-ական թվականներին մասնավորապես Եվրոպայում: Նա խմբային հարձակում է գործել Փարիզում թուրքական օդանավային ընկերության գլխավոր գրասենյակի վրա՝ իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողությունը, որի համար դատապարտվել է 2,5 տարվա բանտարկության: 1985-ի առաջին օրերին վերադառնալով Լիբանան՝ նա իր պայքարը շարունակել է Հայկական ժողովրդային շարժման մեջ՝ նպաստելով ՀԺՇ-ի Լիբանանի մասնաճյուղի աշխատանքներին: Ընկեր Աբրահամ Թովմասյանը համեստ էր, ծառայասեր, միշտ պատրաստ՝ անմնացորդ նվիրմամբ կատարել իրեն հանձնարարված ամենադժվար պարտականությունները: Հայկական զինյալ ազատագրական պայքարին ներդրումը նրա անունը պայծառ պիտի պահի մեր պայքարի պատմության մեջ: Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Եռաբլուր պանթեոնում ընկեր Աբրահամի հիշատակի համար հոգեհանգստյան արարողություն կկատարվի: Աբրահամ Թովմասյանի հիշատակը վառ կմնա իր պայքարի մարտական ու գաղափարական ընկերների շրջանում: Փա՛ռք, նրա հիշատակին»:
Լրահոս
Տեսանյութ. Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ Ասրյան
https://youtu.be/4WX2mQd03bQ
Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ Ասրյան
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում առանցքային դեր ունեն փոքր ու միջին ձեռնարկությունները։
ՀՆԱ տեսակարար կշռում ևս նրանց ստեղծած արդյունքը շոշափելի է։ Դա...
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ավելացրել է ռուսերենի անվճար դասընթացների խմբերը
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը սկսել է ռուսերենի անվճար դասընթացների նոր շրջափուլը։ Երևանից և մարզերից շուրջ 200 երեխաներ ռուսերեն են սովորում հատուկ մշակված...
Նիկոլ VS Խաչիկ. Յո՞ երթաս, հայ ժողովուրդ
Պատերազմի մասին դժվար է գրել, հատկապես այն պարագայում, երբ ապաշնորհ ղեկավարների ազգակործան գործունեության շնորհիվ Հայրենիքի մի ստված մասը այլևս կորուսյալ է, սակայն պարտավոր ենք...