Կորոնավիրուսով նոր վարակվածների թիվը՝ Հայաստանում

Սեպտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 172 նոր դեպք (ընդհանուր 45675), առողջացել է 171 մարդ (ընդհանուր 41605), բացասական թեստերի թիվը՝ 3200, մահացել է 2 հոգի (ընդհանուր 911, մահեր այլ պատճառներով՝ 281)։ Այս պահին փաստացի բուժվողների թիվը 2878 է։