Հույզեր, բազմաթիվ զանգեր, նամակներ, 100 կմ քշած ճանապարհ, կռիվներ

«DJ Վակցինա» կեղծանվամբ հայտնի Արուսյակ Մկրտչյանը հայտնել է, որ որդին իր հետ է.

«Էսօր 7րդ օրն էր՝ լի արցունքներով ու կարոտով…
Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ, 100 կմ քշած ճանապարհ, կռիվներ, լարվածություն և արդյունքում սուպերպրոֆեսիոնալ փաստաբանի ու ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ մենք ՄԻԱՍԻՆ եկանք տուն

Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ պայքարեցիք իմ հետ միասին
Այսուհետ մենք չպետք է լռենք, եթե մեզ ենթարկում են բռնության, մեր երեխաների և մեր իրավունքները ոտնահարվում են կամ անտեսվում»,-նշել է Արուսյակը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Արուսյակ Մկրտչյանն ահազանգում էր, որ հոր մոտ գտնվող իր անչափահաս երեխայից լուր չունի, և որ մի քանի օր ոչ մի նորություն ու կապ չի ունեցել որդու հետ: