27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն ծառայել, գումարի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից․ մանրամասներ

0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here