«Սուր, դու հլը ուրիշ ավտոյով գնա». Նիկոլ Փաշինյանը Գորիսի բնակչին նստեցրեց իր մեքենան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթանում է քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես Հին Գորիսի վերականգնման ընթացքին։ Դիտակետին հարակից տարածքը նախկինում շինարարական աղբավայր էր, վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը։