Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:45-ի սահմաններում Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ֆոտլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Toyota-ն առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին տեղադրված թերթի կրպակի մեջ՝ վնասելով նաև վճարային տերմինալը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Հովիկ Ախոյանն ու Գեորգի Ասչյանը: Դեպքի վայրում հավաքված բնակիչները խնդրում էին, որպեսզի ճանապարհային ոստիկանությունը նշված հատվածում արհեստական անհարթություն տեղադրի, քանի որ վթարների պակաս չկա: Իսկ թերթի կրպակի աշխատակցուհին ասում էր. «Հրաշքով եմ պրծել, ներսում նստած էի, մեկել, ասես, երկրաշարժ լիներ, կրպակս տեղից փախներ: Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ սպիտակ ավտոն մտել ա կրպակի մեջ: Լավ ա, էդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում՝ հետևանքները ողբերգական կլինեին»: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Գլխավոր Без рубрики Ավտովթար Երևանում. բախվել են Ford-ն ու Toyota Fortuner-ը. վերջինս էլ մխրճվել է...
Լրահոս
Խաչիկ Ասրյանը իր հայտարարությամբ «մատ» արեց իշխանություններին (տեսանյութ)
https://youtu.be/OBa3NhcLn4w
Հինգ հետաքրքիր փաստ երկվորյակների մասին
Գիտե՞ք արդյոք, որ երկվորյակները կարող են տարբեր հայրեր ունենալ եւ նույնիսկ լինել տարբեր ռասայի ներկայացուցիչներ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հետաքրքիր փաստ երկվորյակների մասին:
Երկվորյակները կարող են տարբեր հայրեր ունենալ
Սա,...
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ Մարտի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ին՝ կեսօրից հետո, 8-ին, 11-ին շրջանների զգալի մասում,...
Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Մինչ Հայաստանի ներքաղաքական խժդժություններն ավելի են խորանում, իսկ Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմադիր կոչվածները տարբեր հրապարակներում զուգահեռ հանրահավաքներ են անցկացնում, Մարտի 1-ին ուժի մեջ է...
«Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի
«Ալյանս» կուսակցությունը, որը դիրքավորվում է այլընտրանքային ընդդիմադիր տիրույթում, պատրաստվում է հանրահավաքի։ Կուսակցությունում կարծում են, որ հանրահավաքի ժամանակ իշխանափոխության հայտ տալու հետ մեկտեղ հարկավոր է ներկայացնել...