SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 10-ին գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, «Մասիսի քաղաքային գրադարանից» ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերից 10-ի 10:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով, իսկ հետո ապա ոտքով հարվածելով ու ապակին հանելու միջոցով մուտք են գործել Մասիս քաղաքի Շիրազի 9 հասցեում գործող «Մասիսի քաղաքային գրադարան» և «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» շենք և այնտեղից կատարել գողություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն ահազանգողը եղել է գրադարանի տնօրեն Սուսաննա Ա.-ն, ով այնուհետև գրադարան ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գողացել են համակարգիչներ և գործիքներ: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, հնարավոր է, նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Լրահոս
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՊՆ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական...
Լարված իրավիճակ Ազատության հրապարակի հարակից տարածքում․ բախում Փաշինյանի աջակիցների և հրաժարականը պահանջողների միջև
https://youtu.be/8zHBMh-NNA4
Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանում տիրող ներկա իրավիճակի մասին
Հայաստանում խորը ճգնաժամ է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մեկնաբանելով Հայաստանում ընթացող զարգացումները։
Անդրանիկ Քոչարյանը վախկոտ է և հասարակ սրիկա. Խաչատուրով
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նա անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե պետությունը կարող է կրակել.
«Հարգելի բարակամներ,...
Գլուխները պատով են տալու՝ կրակելու են ժողովրդի վրա, թող հլը փորձեն կրակեն կամ ուժ...
https://youtu.be/CTzp3d6KXf4