SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում պարզելու համար օգոստոսի 7-ին Շենգավիթ վարչական շրջանում BMW X 5 մակնիշի 85 XՏ 500 համարանիշի ավտոմեքենայում, դեռևս անհայտ հանգամանքներում, առաջացած հրդեհի պատճառը:
Ըատ Գագիկ Շամշյանի` այդ օրը ժամը 10:10-ի սահմաններում ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 4 և 2 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտմեքենայում առաջացած հրդեհը:
Բարեբախտաբար տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդը եղել է Երևանի բնակիչ Էդգար Մուսայանը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ընթերցողի տրամադրած տեսանյութը՝ դեպքի վայրից: