Սերը կարող է հաղթահարել ցանկացած փորձություն. Նատաշա Կորոլյովան` Տարզանի դավաճանության մասին. Տեսանյութ

Եթե միայն Նատաշա Կորոլյովան իմանար, թե արձակուրդից վերադառնալուց հետո ինչ անակնկալ է սպասվում իրեն: Նա հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Պարզվել է, որ մինչ արտիստուհին հանգստանում էր, նրա ամուսինը նրանց տուն է բերել էսկորտով զբաղվող երկու կանանց։ Հավանաբար, երգչուհին այդ մասին չէր իմանա, եթե չանհետանային նրա թանկարժեք զարդերը։ Ստիպված են եղել դիմել ոստիկանություն։

Զույգի երկրպագուները քննարկում են Տարզանի դավաճանությունները։ Ինքը՝ Նատաշան, հրապարակավ չի պարզել ամուսնու հետ հարաբերությունները։ Իր Instagram- ում նա հրապարակել է կարճ գրառում։

«Սիրո ուժը կարող է ցանկացած փորձություն անցնել», — գրել է Նատաշան դավաճանության մասին եւ հրապարակել ամուսնու հետ նուրբ տեսանյութ: