Սահմռկեցուցիչ դեպք․ 20-ամյա տղան մարդաշատ վայրում սպանել է 17-ամյա ընկերուհուն

Պերմում սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: Հանրությունը զարմացած է ոչ միայն սպանության դաժանությունից, այլ նաև մարդկանց անտարբերությունից: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է 20-ամյա տղան գետին գցում 17-ամյա ընկերուհուն և սկսում հարվածներ հասցնել: Կասկածելով ընկերուհուն՝ դավաճանության մեջ՝ երիտասարդը նախ ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել նրան, ապա  գործի գցել դանակը: Այս ամբողջ ընթացքում սպանությանը հետևում են քաղաքացիներ, ովքեր չեն միջամտում: Ի վերջո նրանցից մեկը զանգահարել է ոստիկանություն: Հիվանդանոցի ճանապարհին երիտասարդ աղջիկը մահացել է: Մարդասպանը, ով փորձել է փախուստի դիմել, ձերբակալված է: