Աշխարհի ամենաթանկարժեք լուսանկարները. դրանք վաճառվում են միլիոնավոր դոլարներով

Գեղարվեստական լուսանկարներն արտասովոր ու անկայուն շուկայի մաս են կազմում, որն արագորեն փոփոխվում է: Այն ժամանակ, երբ լուսանկարների մեծ մասը վաճառվում է խելամիտ գներով, դրանցից որոշների արժեքները հասնում են այնպիսի թվերի, որոնք շատ լուսանկարիչների կարող են հանդիպել միայն երազներում:

«Չիկագոյի ֆոնդային բորսա III», Անդրեաս Գուրսկի

Լուսանկարը վաճառվել է 3,3 միլիոն դոլարով:

Գուրսկին մի շարք թանկարժեք լուսանկարներ է արել, որոնցից առաջինը հենց սա է եղել: Լուսանկարում պատկերված է Չիկագոյի ֆոնդային բորսայի առևտրի սրահը: Շարժի տպավորություն ստեղծելու համար հեղինակը երկու անգամ ցուցադրել է լուսանկարի տարբեր մասեր: Գուրսկին նաև փոխել է լուսանկարի գույները՝ դրանք ավելի վառ դարձնելով:

«99 ցենտ: Դիպթիք», Անդրեաս Գուրսկի

Լուսանկարը վաճառվել է 3,3 միլիոն դոլարով:

Քրոմոգեն գույներ ունեցող այս լուսանկարը երկփեղկ է և կազմված է երկու առանձին լուսանկարներից: Այն շատ մեծ է. ունի 2,07×3,37 մ չափսեր: Լուսանկարի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսի խանութներից մեկում, որտեղ բոլոր ապրանքներն վաճառվում են 99 ցենտով: Գուրսկին կիրառել է կիսասիմետրիկ գծեր, որոնք ուշադրություն են գրավում:

«Նորին մեծության համար», Գիլբերտ Պրոշ և Ջորջ Պասմոր

Լուսանկարն արժե 3,7 միլիոն դոլար:

Գիլբերտն ու Ջորջը կյանքում ու աշխատանքում ընկերներ են և պերֆորմանս-լուսանկարիչներ: Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջորջն ասել է, որ նրանք երկու մարդ են, սակայն մի նկարիչ: Հենց մի նկարչի նման էլ նրանք ստեղծել են սև ու սպիտակ լուսանկարներից կազմված կոլաժ, որը նվիրված է զույգի՝ 70-ական թվականներին ունեցած ալկոհոլային կախվածությանը:

«Հոգևոր Ամերիկա», Ռիչարդ Փրինս

Լուսանկարը Christie’s աճուրդի ժամանակ գնահատել են 3,9 միլիոն դոլար:

Լուսանկարչության պատմության մեջ ամենահակասական լուսանկարի մոդելը 10-ամյա Բրուք Շիլդսն է: Նրա մերկ մանկական մարմինը հակասում է դեմքի խիստ արտահայտությանը, որը նուրբ դիմահարդարված է: «Հոգևոր Ամերիկա» անվանումը վերցված է մեկ այլ աշխատանքից՝ արված 1923 թ. Ալֆրեդ Շտիգլեցի կողմից, որում աշխատանքային ձի է պատկերված: Լուսանկարն ու անվանումը հակասում եմ միմյանց՝ համեմատելով արդար ու ծանր աշխատանքն այն բանի հետ, որ մեր օրերում մարդիկ փառքի են հասնում չափազանց հեշտությամբ:

«Ռեյն II», Անդրեաս Գուրսկի

Գինը՝ 4,3 միլիոն դոլար:

Գերմանացի լուսանկարիչ Անդրեաս Գուրսկիի ամենաթանկարժեք լուսանկարը սա է, որը Christie’s աճուրդում վաճառվել է 2011 թ. նոյեմբերին: Դրանում պատկերված է Ռոյն գետը, որը գտնվում է կանաչ մարգագետնի և մռայլ երկնքի միջև: Մինչ 1990-ական թվականները Գուրսկին չէր փոխում թվային եղանակով իր լուսանկարները, սակայն «Ռեյն II»-ը բացառություն դարձավ: Ցանկանալով ստեղծել անապատային բնապատկեր՝ Գուրսկին հեռացրեց բոլոր խանգարող տարրերը՝ ներառյալ գործարանի շենքը, հեծանիվները: