Դուբայի շեյխի նախկին կինը տեսանյութի միջոցով օգնություն է աղերսել

Դուբայի շեյխ Սաիդ բեն Մաքթում ալ-Մաքթումի նախկին կինը նախօրեին տեսանյութ է հրապարակել, որտեղ օգնություն է աղերսում՝ պատմելով, որ նախկին ամուսնուն լքելուց ի վեր հետապնդում են իրեն, գրում է Daily Mail-ը։

Ինչպես մանրամասնում է աղբյուրը, Դուբայի շեյխի նախկին կինը՝ Զեյնաբ Ջավադլին, նախօրեին մի շարք տեսանյութեր է հրապարակել՝ պնդելով, որ շեյխը բաժանությունից հետո դժոխքի է վերածել իր կյանքը և փորձում է խլել իրենց երեխաներին։

Տեսանյութերից մեկում 29-ամյա Ջավադլին պնդում է, որ իր տան մոտակայքում գտնվող մարդիկ «կապ ունեն իր ամուսնու հետ և իր հետևից են եկել»։

«Ես չեմ կարող իմ երեխաներին օտար մարդկանց տալ։ Ահա թե ինչպես են վարվում ինձ հետ։ Ոչ մի օրենք չի գործում»,- ասել է նա։

Նա նաև պնդել է, որ վերջին ինը ամիսների ընթացքում հետապնդումների, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների է ենթարկվել։

MailOnline-ի հետ զրույցում Ջավադլիի ընկերուհիներից մեկը հայտնել է, որ «նա ստիպված է եղել փակվել սենյակում, քանի որ անհայտ անձինք փորձել են խլել իր երեխաներին և նրանց պալատ վերադարձնել: Մենք բոլորս շատ ենք անհանգստանում, քանի որ արդեն մի քանի ժամ է՝ նրանից տեղեկություն չունենք»։

Ադրբեջանցի Ջավադլին նախկին մարմնամարզուհի է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր:

Նա շեյխ Սաիդ բեն Մաքթում ալ-Մաքթումի հետ ամուսնացել է 2015-ին և բաժանվել ինը ամիս առաջ։

Ms Javadli (pictured with her daughters) married Sheikh Al Maktoum, 43, in 2015 but their marriage hit the rocks nine months agoSheikha Zeynab Javadli (pictured with one of her daughters), the wife of a prominent Sheikh from Dubais royal family, has posted a harrowing video pleading for help crying that she has been persecuted since leaving him nine months agoPeople can be seen gathering in the courtyard of the private villa, where she has been living with her three daughters; Sana, four; Asiya, three and Salama, one