5 հարց, որոնցով տղամարդը փորձում է պարզել՝ սիրում է կինն իրեն, թե ոչ

Մեր ժամանակներում, երբ սերը նախապայման չէ զույգի մեջ հարաբերության համար, տղամարդը փորձում է իմանալ, թե արդյոք  կինն ունի՞ իր նկտմամբ իրական զգացմունքներ:

Դիտարկենք 5 հարց, որոնք տղամարդը կարող է տալ կնոջը պարզելու համար՝ սիրո՞ւմ է իրեն կինը, թե ոչ: Կնոջ պատասխանից ելնելով ՝ արդյունքն արդեն պարզ կլինի:

 

Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, կմնա՞ս ինձ հետ:

Հայտնի է, որ տղամարդու սերը փորձարկվում է լավ ժամանակներում, իսկ կնոջը, երբ ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ: Նույն կերպ էլ՝ այս իրավիճակում է: Երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել: Օրինակ՝ որոշակի միջադեպ, որից հետո տղամարդը չի կարողանա լիարժեք կյանք վարել:

Եվ ի՞նչ է անելու կինն այս դեպքում: Նա կմնա՞, թե կսկսի փնտրել մեկ ուրիշին: Պատասխանը կարող է զարմացնել: Որոշ կանայք անկեղծորեն կարող են ասել, որ, ամենայն հավանականությամբ, այս դեպքում կլքեն իրենց տղամարդուն: Այն կանայք, ովքեր անկեղծ ասում են, որ կմնան տղամարդու հետ, անկախ նրանից, թե ինչ պատահի, սիրում են:

Ինչո՞ւ ես ինձ սիրում։

Եթե տղամարդը ցանկանում է իմանալ, թե արդյոք կինը սիրո՞ւմ է իրեն, ապա կարիք չկա ուղղակիորեն հարցնել «դու ինձ սիրո՞ւմ ես»: Այս դեպքում կնոջ համար շատ հեշտ է «այո» ասելը: Բայց եթե հարցնում եք, թե ինչու է կինը սիրում, ապա նա ստիպված է լինում մի փոքր մտածել:

Որոշ կանայք կարիք ունեն տղամարդու հատկությունների խիստ սահմանված ցանկի: Օրինակ՝ այդպիսիք են կարգավիճակը, հեղինակությունը, մեծ վաստակը և շքեղության հատկանիշների առկայությունը: Նման կանանց համար կարևոր է «փաթեքավորումը»:

Կանանաց մյուս մասը կպատասխանի, որ տղամարդուն սիրում են բարության, ազնվության, պարկեշտության և այլ ներքին դրական հատկությունների համար: Հենց վերջիններս էլ, սիրում են իրենց տղամարդուն:

Ի՞նչ կցանկանայիր փոխել իմ մեջ:Երբ տղամարդը կնոջը տալիս է այս հարցը, ապա իրականում հարցնում է, թե ինչը՞ կնոջը դուր չի գալիս: Եթե կինը ներկայացնում է թերությունների հսկայական ցուցակ, ապա դժվար թե կարելի է խոսել սիրո մասին: Կատարյալ կլինի, եթե կինը պատասխանի, որ տղամարդու ամեն ինչն էլ իրեն դուր է գալիս, և կարիք չկա որևէ բան փոխելու: Նման կինը, իրոք, սիրում է իր տղամարդուն, քանի որ անվերապահորեն ընդունում է նրան՝ բոլոր թերություններով հանդերձ:
Որքա՞ն պետք է վաստակեմ:

Եթե կինը ի պատասխան այս հարցի ստույգ թիվ է նշում, ապա ամեն ինչ այնքան էլ լավը չէ: Ընդունելի է, եթե նա հնչեցնի այնպիսի գումար, որը մոտավորապես հավասար է տարածաշրջանում առկա միջին աշխատավարձին: Սա հուշում է, որ նրա պահանջները բնական չափանիշների սահմաններում են: Բայց եթե նա նշում է շատ ավելի մեծ գումարը, ապա այստեղ արդեն մտածելու տեղիք կա:

Լավագույն պատասխանը կլինի. «Կարևոր չէ, թե որքան կվաստակես: Գլխավորն այն է, որ քեզ դուր գա այն, ինչ անում ես»: Այս պատասխանը վստահաբար հուշում է, որ կինը սիրում է:

Ինչպե՞ս ես տեսնում քո ապագան 5-10 տարի անց:Այս հարցը ոմանց կարող է հիշեցնել հարցազրույցի մի մաս: Այստեղ հիմնական խնդիրը պարզելն է, թե արդյոք կինը տվյալ տղամարդուն ապագայում տեսնո՞ւմ է իր կողքին: Եթե նա տարբեր համատեքստերում առնվազն 2-3 անգամ նշում է տվյալ տղամարդուն, ապա նա սիրում է: