Ավտովթար Արարատի մարզում. Մխչյանի գյուղապետարանի դիմաց բախվել են BMW-ն ու Opel-ը. վերջիններս հայտնվել են մայթին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Մխչյան գյուղում՝ Մխչյանի գյուղապետարանի դիմաց բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են մայթին՝ վնասելով նաև գազատար խողովակի երկաթյա հենասյուները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Նշան Հակոբյանն ու Արսեն Մարտիրոսյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: