Հրդեհ՝ Գյումրիում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:44-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի թիվ 22ա շենքի մոտակայքում այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղանդիլյան փողոցում գտնվող բնակելի տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:08-ին, մարվել՝ 13:30-ին: Տնակում այրվել են կենցաղային իրեր և տեխնիկա։