Արտակարգ դեպք՝ Տեղ համայնքում

Երեկ կեսօրին Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղացած առատ անձրևին հաջորդել է կարկուտը, որը մեծ վնասներ է հասցրել։ Այդ մասին տեղեկանում ենք Տեղ համայնքի Ֆեյսբուքի էջից։

«Հիմնականում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղական բնակավայրում դեռ չէին վերջացրել բերքահավաքը։ Կարկուտը փչացրել է գյուղի հասուն բերքն ու բարիքը»։