Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անդրանիկ Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բասեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապայի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Լրահոս
Տեսանյութ. Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ Ասրյան
https://youtu.be/4WX2mQd03bQ
Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ Ասրյան
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում առանցքային դեր ունեն փոքր ու միջին ձեռնարկությունները։
ՀՆԱ տեսակարար կշռում ևս նրանց ստեղծած արդյունքը շոշափելի է։ Դա...
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ավելացրել է ռուսերենի անվճար դասընթացների խմբերը
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը սկսել է ռուսերենի անվճար դասընթացների նոր շրջափուլը։ Երևանից և մարզերից շուրջ 200 երեխաներ ռուսերեն են սովորում հատուկ մշակված...
Նիկոլ VS Խաչիկ. Յո՞ երթաս, հայ ժողովուրդ
Պատերազմի մասին դժվար է գրել, հատկապես այն պարագայում, երբ ապաշնորհ ղեկավարների ազգակործան գործունեության շնորհիվ Հայրենիքի մի ստված մասը այլևս կորուսյալ է, սակայն պարտավոր ենք...