Ողբերգական դեպք. դանակահարված երիտասարդներից մեկը մահացել է

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 19:00 սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել դանակահարված մոտ 35 տարեկան երկու երիտասարդներ:

Նրանցից մեկն, ըստ կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, տեղափոխվել է արդեն մահացած: Մյուս երիտասարդին այս պահին վիրահատում են։

«Ներկա պահին հնարավոր չէ ասել տուժածի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ»,- մեզ հետ զրույցում նշեց ԲԿ տնօրեն Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ երիտասարդի գոտկային շրջանում ձախից առկա է կտրած-ծակած վերք: