ՀՅԴ Բիւրօն խոր վշտով տեղեկացնում է վաստակաշատ դաշնակցական, մտաւորական, երկարամեայ կուսակցական գործիչ ընկեր Վարանդ Փափազեանի մահը։

Ընկեր Վարանդը մտաւորականի իր բարձր մակարդակով, անխոնջ աշխատանքով, անմնացորդ նուիրուածութեամբ՝ մեծ ներդրում ունեցաւ դաշնակցական գործի յառաջընթացում։ Նա օրինակ էր եւ կը մնայ որպէս այդպիսին՝ դաշնակցական սերունդների համար։

ՀՅ Դաշնակցութեան անունից մեր ցաւակցութիւնն ենք յայտնում ընկեր Վարանդի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին։