«Հմայիչ հայուհի»․ գեղեցիկ կարգավիճակում գտնվող Լիլուի նոր լուսանկարները

 

Երգչուհի Լիլուն, ով սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու քնքուշ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապակված կադրերում Լիլուն կրում է սպիտակ երանգի կարճ զգեստ։ Երգչուհին հավաքել է վարսերը, նախապատվություն տվել նուրբ եւ ընդգծված շպարին։

Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում են պայուսակն ու աքսեսուարները․ ականջօղեր, թեւնոց։

Հրապարակմանը կից Լիլուն գրառում չի կատարել, սակայն երկրպագուները նրան բազում հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Հմայիչ հայուհի», «Սիրուն», «Գեղեցկուհի», «Գեղեցիկ կին եւ հրաշալի մարդ»։