Արմեն Փամբուխչյանը արտակարգ իրավիճակների փոխնախարա՞ր

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները որոշել են առաջիկա օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին նշանակել ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար:

Լրատվամիջոցը հայտնում է, որ նպատակ կա անգամ Փամբուխչյանին նշանակել նախարար, բայց դա առաջիկա պլաններում է լինելու:

Բանն այն է, որ  իշխանությունները նպատակ ունեն կառավարությունում փոփոխություններ կատարել, ինչի համար առաջիկայում վերադասավորումներ են սպասցում:

Աղբյուրին չի հաջողվել Արմեն Փամբուխչյանից պարզել լուրերի իսկությունը:

Արմեն Փամբուխչյանը խորհրդարան է եկել ՀՀ նախկին կապի և տրանսպորտի նախարարությունից, որտեղ փոխնախարար էր նշանակվել: Փամբուխչյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է:

Ի դեպ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր նշել է, որ Փամբուխչյանը առաջիկայում կարող է նոր պաշտոն ստանալ: