Վարչապետը կառավարական առանձնատանը խորոված է պատրաստել Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ սեպտեմբերի 13-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխաների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Կառավարական առանձնատանը հյուրընկալել էինք Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի երեխաներին: Վարչապետը փոքրիկների համար ավանդական խորոված էր պատրաստել»,- գրել է Հակոբյանը:

2020 թվականի հուլիսյան իրադարձություններից հետ, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր վերոնշյալ գյուղերը, երեխաները տիկնոջ հետ հանդիպմանը ցանկություն էին հայտնել գալ Երևան և հանդիպել վարչապետ Փաշինյանին:

Ֆոտոշարք