Հիանալի լուր. Միանվագ աջակցություն՝ մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքների

Iravaban.net կայքը գրում է.
Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ որոշմամբ՝ միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարին լրացած երեխա, որի 2 ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝

2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի տասներկուսից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած սահմանում: Ծրագրում ընդգրկված ընտանիքը կարող է աջակցություն ստանալ այն դեպքում, երբ մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը)

մշտապես բնակվում են ՀՀ-ում և 2020 թ. մարտի տասներկուսից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում երեխան և ծնողներից առնվազն բնակվել են Հայաստանում: Ուշադրություն. ընտանիքը չի կարող աջակցություն ստանալ այն դեպքում, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և

տվյալ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է հինգ հարյուր հազար դրամը: Աջակցություն չի կարող ստանալ նաև այն երեխայի ընտանիքը, որը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտա­նիքների գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովու­թյան միավորը բարձր է 28.01-ից:

Չեն կարող օգտվել նաև այն երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը, ովքեր 2020 թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանում օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի համարվել: Եթե շահառուն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից մի քանիսով սահմանված չափորոշիչներին, պետք է ընտրի դրանցից որևէ մեկը՝

օրինակ՝ այն, որի շրջանակներում ստացվող աջակցությունն առավել շահավետ է: Աջակցությունը տրամադրվում է միանվագ, այսինքն՝ 1 անգամ, ընտանիքում առկա յուրաքանչյուր երեխայի համար՝ 26 500-ական դրամ գումարի չափով: Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի
կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

Միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում: Լրացնելով աջակցություն ստանալու համար սահմանված դիմումը՝ Դուք համաձայնություն եք տալիս Ձեր տվյալների հրապարակման համար: