Լավ լուր․ Մոսկվա-Երևան-Մոսկվա ամենօրյա չվերթերը կսկսվեն․հայտնի է օրը

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթերը Երևանի հետ:   Մասնավորապես, Մոսկվա-Երևան-Մոսկվա ամենօրյա չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 25-ից: Թռիչքների մասին տեղեկատվությունը հասանելի է չվացուցակում:

Քաղավիացիայի կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ սեպտեմբերի 11-ից վերաբացվելու են դեպի ՀՀ և Հայաստանից իրականացվող կանոնավոր թռիչքները:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխարհում 2020-ի մարտից սահմանափակված է եղել ավիահաղորդակցությունը։