Ավտովթար Շիրակի մարզում. ВАЗ 21015-ը մխրճվել է բեռնատարի մեջ.

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ հատվածում՝ Լանջիկի տարածքում, բախվել են Howo մակնիշի բեռնատարն ու ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծռայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Միքայելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչաան աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախաատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Անիի բաժին, որետղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: