Թուրքիայում մեծամաշտաբ հրդեհ է

Թուրքիայի Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանի անտառային տարածքում սեպտեմբերի 11-ին բռնկված հրդեհը ավելի քան 5 հա տարածք մոխրակույտի է վերածել: Պատճառը դեռևս չպարզված հրդեհը մարելու համար մեծ թվող հրշեջներ ու տեխնիկա է մոբիլիզացվել:

Ըստ հաղորդման՝ մարման աշխատանքներին ներգրավված են հրշեջ մեքենաներ, տանկեր ու հատուկ տեխնիկա, ինչպես նաև հրշեջ ուղղաթիռ:

Տարածքում հրեդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ Թուրքիայի տարածքում ամռանը հաճախակի են անտառային հրդեհներ գրանցվում ու չնայած տեխնիկական հագեցվածությանը՝ տեղանքի բարդության պատճառով հաճախ հրդեհները բավական ուշ է հաջողվում մարել: