Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes B 180-ն ու Opel Zafira-ն.

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:20 սահմաններում Երևան-Իջևան վտոճանապարհի 51.5-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Դիաննա Բաբայանի վարած Mercedes B180 մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 63-ամյա Մանվել Հուսիկյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդանի բնակիչ, 41-ամյա Աննա Խաչատրյանը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ Mercedes–ի վարորդ Դ. Բաբայանին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Սևանի բժշկական կենտրոնի բժիշկները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորութամբ: