Դանակահարության նոր դեպք Գյումրիում. տուժողին այս պահին վիրահատում են

Medical drip in hospital corridor, concept of treatment

Գյումրիում սեպտեմբերի 14-ին 16:00 սահմաններում դանակահարության նոր դեպք է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Պեգաս» խանութի մոտակայքում: 16:10-ի սահմաններում Գյումրու Բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ, ում այս պահին վիրահատում են: «Երիտասարդը տեղափոխվել է ձախ թևատակի կտրած-ծակած արյունահոսող վերքով, այս պահին նրան վիրահատում են»,-«Արմենպրես»-ին հայտնեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։

Ըստ հիվանդանոցի տվյալների՝ տուժածը՝ 1998 թվականին ծնված Խաչիկ Ս.-ն, Ախուրյանի բնակիչ է: Տուժածը հիվանդանոց տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով:

Սեպտեմբերի 13-ին երեկոյան ևս դանահակահարության դեպք էր գրանցվել Գյումրիում, ինչի հետևանքով 1 երիտասարդ զոհվել էր հիվանդանոցի ճանապահին, մյուսին վիրահատել են՝: 34-ամյա քաղաքացու վիճակը կայուն է, նա շարունակում է մնալ հսկողության տակ, վիրահատությունը նորմալ է անցել: