Թափուր աշխատատեղ՝ Ազգային ժողովում

0

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետի (մասնագետ) պաշտոնը թափուր է։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնին կարող են դիմել հայերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն՝

–  իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն՝ քրեաիրավական մասնագիտացմամբ

– պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ և Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության առնվազն երեք տարվա ստաժ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան

 – իր լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Դատախազության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման և իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն,պետական-իրավական հարաբերությունների ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշմանև իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն.

  • տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի (կարդում է և կարող է բացատրվել).
  • դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
  • չեն դատապարտվել հանցագործության համար,
  • չեն խուսափել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

Տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը իրականացնելու է հետևյալ գործառույթները՝

  • մասնակցում է Հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների նախապատրաստական աշխատանքներին, կարող է ներկա գտնվել Ազգային ժողովի նիստերին.
  • մասնակցում է Հանձնաժողովի հերթական նիստերի, Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հրավիրված Հանձնաժողովի արտահերթ նիստերի օրակարգերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև նիստերի նախապատրաստման և կազմակերպման այլ աշխատանքներին.
  •  մասնակցում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունների քաղվածքների մշակմանը.
  • իրականացնում է Հանձնաժողովի նախագահին դիմած քաղաքացիների ընդունելության մասնագիտական սպասարկման աշխատանքները, Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է առաջարկներ Հանձնաժողովին ուղղված գրությունների պատասխանների վերաբերյալ, վերլուծում և ամփոփում է գրությունների վերաբերյալ տեղեկատվությունը.
  • իրականացնում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված օրենքների նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած գրավոր առաջարկների հրապարակման աշխատանքները, ինչպես նաև կազմում և կայքում տեղադրում է այդ օրենքների նախագծերի առաջարկների ամփոփաթերթերը.
  • Հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների վերաբերյալ տեղեկատվությունը և այլ նյութերը տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև իրականացնում է լսումների նախապատրաստման և կազմակերպման այլ աշխատանքներ.
  • մասնակցում է օրենսդրական ակտերի նախագծերի մշակման  աշխատանքային խմբերի աշխատանքներին:

Նշված թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար ցանկացողները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան ձևի անձնական տվյալների, մասնագիտական հմտությունների և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկանքը (cv) և ուղարկել այն hr@parliament.am էլեկտրոնային փոստին:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25 սեպտեմբերի 2020թ.

Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի և տեղեկանքում (cv) նշված տվյալները հավաստող փաստաթղթերի պատճեններով:

Հարցերի պարզաբանման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691)

Իրավաբան.net

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here