Տեսեք, թե ինչպիսի գեղեցկուհի է դարձել «Վերվարածներ»-ի դերասանուհի Համեստը. տարիների փոփոխությունը ակնհայտ է. ՖՈՏՈՇԱՐՔ

Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչու դերասանուհի Անի Բայաթյանը չի նկարահանվում «Անուղղելիներ»-ում, երբ տարիներ առաջ «Վերվարածներ»-ի ընտանիքում նրա կերտած կերպարը՝ Համեստը, գլխավոր հերոսուհիներից էր եւ բավականին սիրվեց:

«Անկեղծ ասաց՝ առաջարկ չեմ ստացել «Անուղղելիներ»-ում նկարահանվելու համար, այնպես որ 9 տարի անց ես այդ թիմում չկամ»,- նշեց նա, իսկ պատճառների մասին խոսելիս, շարունակեց.

«Ես ոչնչից տեղյակ չեմ: Այս սերիալի հետ կապված տեղեկություններ ունեմ միայն նկարների տեսքով, քանի որ ֆեյսբուքյան ընկերներիս ցանկում կան դերասաններ, որոնք խաղում են այնտեղ: Ինքս չեմ հետեւում սերիալին, քանի որ «Շանթ պրեմիում» չունենք»: