Պրեմիերա. Գեւորգը, Աղասն ու Անահիտը ներկայացրել են մի շարք հայտնիների մասնակցությամբ «Հըրսանիք» երգի հումորային տեսահոլովակը

Երգիչ Գեւորգ Մկրտչյանը, հումորիստ Աղաս Մանուկյանն ու դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ներկայացրել են իրենց հումորային` «Հըրսանիք» երգի տեսահոլովակը: Երգը հեղինակել են Գեւորգի պրոդյուսեր Արման Անտոնյանն ու Աղասը, տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, իսկ նկարահանումներն անցել են Դսեղ գյուղում:
Տեսահոլովակում ընդգրկված են նաեւ մի շարք հայտնի ու սիրված դեմքեր` Լալա Մնացականյանը, Լեւոն Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը, Ալլա Լեւոնյանը, Գարիկ Սեփխանյանը, Տիգրան Գյուլումյանը, Նարինե Ոսկանյանը, Լեռնո Հարությունյանը, Ագնեսա Շահնազարյանն ու Սոնա Դանիելյանը: