Ոչ մի դեպքում ձեր ջինսերը մի լվացեք. միայն մի միջոց կա դրանք ճիշտ մաքրելու համար

Մարդկանց մեծ մասի կարծիքին հակառակ՝ չի կարելի ջինսերը լվանալ սովորական եղանակով՝ լվացքի մեքենայով: Համարվում է, որ ավանդական լվացքը փչացնում է կտորի գույնը և կառուցվածքը:

1. Պատրաստեք մաքրման համար անհրաժեշտ բաղադրիչները

  • Թորած սպիտակ քացախ
  • Ջրցան շիշ
  • Պլաստիկե փակվող տոպրակ
  • Թաց սպունգ
  • Կեղտոտ ջինս

2. Քացախով մաքրելու համար նախապես պատրաստել ջինսը

Ջինսե տաբատը շրջեք և լավ թափ տվեք: Թաց սպունգով մաքրեք կեղտոտ հատվածը:

3. Ջինսե տաբատի մաքրումը

  • Սկզբում պետք է քացախը ցողել ջինսի վրա:
  • Տաբատը շրջել և կրկնել գործողությունը:
  • Կախեք բաց օդում և 20 րոպե թողեք, որպեսզի մանրէները վերանան:
  • Շրջեք տաբատը և ևս 20 րոպե թողեք՝ չորանա:

4. Վերջում սառեցրեք այն սառցարանում:

Տաբատը շրջել երեսի կողմից և զգուշությամբ ծալել: Դնել այն պլաստիկե տոպրակի մեջ այնպես, որ հնարավորինս օդ չլինի ներսում: Տոպրակը փակել և 24 ժամ պահել սառնարանում: Այդ գործողություններից հետո դուք համոզված կարող եք լինել, որ ջինսե տաբատը մաքուր է: