Քանի ժամ դիմակներով դասի նստելը չի վտանգելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը գրել է․

«Այսօր պաշտոնական հարցում եմ ուղարկել առողջապահության նախարարությանը՝ խնդրելով առկայության դեպքում ինձ տրամադրել տվյալներ այն մասին, թե քանի անչափահաս է Կովիդ-19-ով վարակվել կամ վարակի աղբյուր հանդիսացել հունիս-օգոստոս ամիսների ընթացքում: Նաև խնդրել եմ պատասխանել, թե արդյոք կա՞ մասնագիտական եզրակացություն, որ մի քանի ժամ դիմակներով դասի նստելը չի վտանգելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությունը, իսկ եթե կա նման վտանգ, ապա ունե՞նք արդյոք արագ ռեաբիլիտացիայի գործիքակազմ, հմտություններ և ռազմավարություն»: