Տաղանդավոր հավը դաշնամուր է նվագել և նվաճել համացանցը (տեսանյութ)

Ջոկգու անունով տաղանդավոր հավը համացանցի աստղ է դարձել, երբ նրա մասնացությամբ տեսագրությունը YouTube-ում է հրապարակվել: Թռչունը դաշնամուրով կատարել է Ջակոմո Պուչինիի O Mio Babbino Caro ստեղծագործությունը:

Հավն ապրում է ԱՄՆ-ի Բոյդս քաղաքում, որտեղ տերերը զարգացնում են նրա տաղանդը:

Տեսագրությունում նա միայնակ է դաշնամուր նվագում, սակայն հիմնականում իր խմբի հետ է ելույթ ունենում: Պարզվում է`հավաբնում ստեղծվել է The Flockstars երաժշտական խումբը, որի արվեստը հիացնում է: