Ինչպես են ոստիկանները բռնում փախուստի դիմած կնոջը եւ բերման ենթարկում

Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում հրմշտոց, քաշքշոց ու կռիվ էր: Մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար: Վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ կրել է: Ոստիկանները թույլ չէին տալիս, որ կինը գնա, ասում էին՝ սպասեք մեքենան գա, կինն էլ դժգոհում էր՝ «ի՞նչ մեքենա, հանցագո՞րծ եմ…ինձ վատ եմ զգում, թողեք գնամ»: Հետո կինը սկսեց գոռգոռալ, լաց լինել: Բանը հասավ նրան, որ խառնվեցին թաղի տղաներ, նրանք հորդորում էին ոստիկաններին կնոջ հետ ինչպես հարկն է խոսել. «Ո՞նց եք խոսում կնոջ հետ, ներվայնացրել եք»: Ոստիկանները կնոջ թեւից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա ասում էր՝ «թեւս ջարդած ա»:

Մի քանի երիտասարդ տղաներ, չդիմանալով տեսարանին, փորձեցին միջամտել. «Արա, վատ ա, թող ջուր խմի…արա հո տեռորիստ չի, որ ըտենց եք տանում»: Սկսեց հրմշտոց: Փողոցի անցորդները մոտենում էին ոստիկաններին ու պատրաստակամություն էին հայտնում կնոջ փոխարեն ցանկացած տուգանք մուծել, միայն թե այդպես չվարվեն հայ կնոջ նկատմամբ: Կարդացեք նաև Դիմակ կրելը կարող է վիրուսի դեմ պայքարի ավելի ուժեղ միջոց լինել, քան կարծում էիք․ «Ամերիկայի ձայն» Բաց և փակ տարածքներում դիմակներ կրելու պարտադիր պայմանը շարունակում է գործել. փոխնախարարը՝ կարանտինային նոր կանոնների մասին «Փախնելով հարց չի լուծվելու». ցուցարարները ցանկացան մոտենալ վարչապետի առանձնատանը Խառնաշփոթի մեջ ոստիկանները նկատեցին, որ իրենց գլխավոր թիրախը՝ դիմակ չկրած կինը չկա, փախուստի է դիմել ու սկսեցին վազել նրա հետեւից: Ավելի ուշ շենքերի արանքից ոստիկանները կնոջ թեւերից բռնած՝ նստեցրին ոստիկանական մեքենա ու տարան բաժին: