Կորոնավիրուսային վարակվածների ու մահացածների թիվն այսօրվա դրությամբ

Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 257 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 46376 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 247839:

Փաստացի այս պահին բուժվում է 3101 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 42069 անձ:

Ընդհանուր առմամբ 1206 պացիենտ մահացել է: