Ով է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Հովիկ Թամազյանը Տավուշում մահացել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Նա Վանաձոր քաղաքից էր՝ 29 տարեկան։

Նշենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցել է Թամրազյանի մահվան կապակցությամբ։