Վարչապետը հայտարարեց, որ չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը․ տեղադրում եմ տեսանյութ, որտեղ երևում է, որ ոչ միայն մասնակցել է, այլև փորձարկել մեքենան․ Է․ Մարուքյան (տեսանյութ)

Քիչ առաջ վարչապետը հայտարարեց, որ Վանաձորում չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը, որը հետո փակվել է․ այս մասին գրառում է կատարել ԼՀԿ զեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա կից հրապարակել է տեսանյութ, որտեղից երևում է, որ վարչապետը ոչ միայն մասնակցել է այդ գործարանի բացմանը, այլ նաև անձամբ փորձարկել է արտադրվող մեքենան։