Բուքմեյքե­րական գրասենյակները պետք է լինեն շենքերից 150 մետր հեռու. նախագիծը հաստատվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր կառավարության նիստում ընդունվեց «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Ըստ այդմ, հաստատվեց «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտա­լիզատորի յուրաքանչյուր կազմա­կերպչի բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատորի կազ­մա­կերպման գոր­ծու­նեու­թյան իրակա­նաց­ման վայրի՝ կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը եւ չափա­նիշ­ները: Ընդ որում, օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի նոյեմբերի 1-ից:

Այսպիսով, բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն շինությունում եւ կարող են զբաղեցնել նշված շինություններն ամբողջությամբ կամ զբաղեցնել այդ շինության մեջ առանձնացված մեկ միասնական ոչ բնակելի տարածքը:

Բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը`

1) Երեւան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում  եւ Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում  եւ Սևան համայնքի վարչական սահմաններում,  Արարատի, Արմավիրի, Արագածոտնի,  Լոռու եւ Շիրակի մարզերի  վարչական կենտրոններոււմ` ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի վարչական կենտորոնում եւ Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտորոնում եւ Մեղրի համայնքի վարչական սահմաններում եւ Տավուշի մարզի վարչական կենտորոնում` ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական եւ պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից,

2) վիճակախաղի կազմակերպման գործունեության իրականացման համար նախատեսված շենք-շինությունների՝ խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների`  յուրաքանչյուր սպասարկման սրահի ընդհանուր մակերեսը չի գերազանցում 200 քառակուսի մետրը: Վիճակախաղերի կազմակերպիչները պարտավոր են ապահովել նաև առնվազն նախասրահի, դրամարկղի, սանհանգույցի առկայությունը,

3) նախասրահը պետք է գտնվի խաղասրահի կամ բուքմեյքե­րական գրասենյակի հիմնական մուտքին հարակից առանձնացված սրահում, որտեղ պետք է իրականացվեն հաճախորդների նույնականացումը՝ բացառելով քսանմեկ տարին (վիճակախաղի դեպքում՝ տասնութ տարին) չլրացած ֆիզիկական անձանց եւ Լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց մուտքը խաղասրահ կամ  բուքմեյքերական գրասենյակ: