Վրաերթի ենթարկված անչափահասներին հետազոտում են. ինչ վիճակում են. Newmedia.am

 

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր, ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։

1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Newmedia.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանն ասաց, որ աղջիկներն այս պահին հետազոտվում են, երեքի կյանքին էլ վտանգ չի սպառնում: Նրանցից 2-ը 2004 թ-ի ծնված են:

Մանրամասն` ավելի ուշ