Վրաերթի ենթարկված աղջիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր, ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։

1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Newmedia.am-ը հետևողական լինելով անչափահասների առողջական վիճակին, դարձյալ է զրուցել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանի հետ` աղջիկների վիճակի մասին նոր տեղեկություն իմանալու համար:

Նա խոսքով` երեքն էլ գիտակից են.

«Երեք աղջիկներն էլ 2004 թ-ի ծնված են, երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, երրորդը` նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Երեքի վիճակն էլ կայուն է: Կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չունեն: Երեքի մոտ էլ սալջարդ վերքեր են: Այս պահին հիվանդանոցում են և դեռ հետազոտման փուլը չի ավարտվել