Հայ-վրացական սահման տանող Ուշի-Արտաշավան ճանապարհով չանցնեք` պայթեցման աշխատանքներ են

 

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին‚ ժամը 17:00-19:00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։

ՏԿԵ նախարարությունը հիշեցնում է‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 — կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգվում է և երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 17.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։

Նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար