Հրդեհ Երևանի Փարոսի անտառում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Փարոսի անտառում։

Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։